Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ճառ ասե՞նք, թե՞... ֆուտբոլ խաղանք

Ճառ ասե՞նք, թե՞... ֆուտբոլ խաղանք
13.06.2008 | 00:00

Կարելի էր ենթադրել, որ քաղաքային իշխանությունները կմերժեն Ազատության հրապարակում հունիսի 20¬ին հանրահավաք անցկացնելու Համաժողովրդական շարժման առաջնորդ Լևոն Տեր¬Պետրոսյանի հայտը, այդուհանդերձ, որպես այլընտրանք արտոնելով հանրահավաքի անցկացումը Մատենադարանին կից տարածքում։ Բայց որ կվերցնեն ու «Հրազդան» մարզադաշտի մատույցները դեմ կտան ընդդիմության առաջնորդներին ու հանրահավաքի, ենթադրվում է, տասնյակ հազարավոր մասնակիցներին, սա արդեն վեր էր բոլոր ենթադրություններից։

Առաջին նախագահի մամուլի քարտուղար ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆՆ այս առիթով «Ռեգնում» գործակալությանն է փոխանցել մերժման «հիմնավորումը», համաձայն որի՝ նույն օրը, նույն ժամին և նույն տևողությամբ Ազատության հրապարակում մեկ այլ միջոցառում է նախատեսված։ Ընդ որում, քաղաքային իշխանությունների կողմից չի մատնանշվել այն իրավական հիմքը, ինչը կապացուցեր, որ «այլ միջոցառման» հայտը ներկայացվել է, ասենք, ընդդիմության հայտից 5 րոպե առաջ, ուստի Ազատության հրապարակն էլ «փեշքեշ» է տրվել ուրիշին։

«Իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ ընդունակ չեն մտածելու քաղաքական չափանիշերով, և անընդհատ փոխում են քաղաքական գործընթացների ուղղվածությունը»,¬ ընդգծել է Արման Մուսինյանը։

Համաժողովրդական շարժման առաջնորդները, սակայն, «Հրազդան» մարզադաշտի «տակ» կամ «վրա» «ֆուտբոլ խաղալու» մտադրություն չունեն և նորից են դիմելու քաղաքապետարան՝ Երևանի կենտրոնում «ճառ ասելու» իրենց իրավունքը վերահաստատելու համար։

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 8637

Մեկնաբանություններ